2833 դիտում
17:45 23-07-2014
Ստեղծվել է նյարդերի վերականգնումն արագացնող հատուկ խողովակ
Գիտնականները ստեղծել են հեղուկ մետաղով լցված հատուկ խողովակներ, որոնք ազդում են մարդու վնասված նյարդաբջիջների վրա՝ արագացնելով դրանց վերականգնման գործընթացը:
The Daily Mail-ը գրում է, որ խողովակները կամրջի դեր են կատարում տարանջատված նյարդաթելերի համար, որոնց ծայրերն ամրացվում են խողովակին: Այսպես կոչված, կամուրջների միջոցով հեշտորեն են անցնում էլեկտրական ազդակները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կաթվածի և մկանային ատրոֆիայի (հյուծում) ռիսկը:
Մկանները կստանան շարժման համար անհրաժեշտ ազդանշանը: Գործընթացը սովորականից ավելի արագ տեղի կունենա: Որպես կանոն՝ նյարդերն աճում են օրական 1 միլիմետր, այսինքն՝ նրանց վերականգնման համար ամիսներ և ավելին, տարիներ են հարկավոր, իսկ այդ ընթացքում մկանները կդադարեն գործել: Նյարդերն իրար կարելը բավականին բարդ գործ է:
Սկզբունքորեն այլ տարբերակ են առաջարկել Ցինհուա համալսարանի պրոֆեսորները: Նրանց հաջողվել է այդ խողովակների միջոցով ազդանշաններ ուղարկել վնասված նյարդաբջիջին: Իսկ խողովակի մեջ լցված հեղուկ մետաղային միացությունը մարմնի նորմալ ջերմաստիճանի պարագայում չի պնդացել: Խողովակը ռետնգեն ապարատով տեսանելի է և հեշտորեն հեռացվում է մարդու մարմնից անհրաժեշտության դեպքում:
Նմանատիպ նյութեր
3086 դիտում
14:09 02-12-2021
Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան
3384 դիտում
09:19 01-10-2021
Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1933 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1972 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am