211652_close_icon
views-count3934 դիտում article-date 17:24 24-07-2014

«Պարգևիր ժպիտ» բարեգործական նախագծի անվան տակ կեղծ դրամահավաք է կազմակերպվում. անդամները զգուշացնում են. տեսանյութ. newsbook.am

The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը ( DJ Vakcina), Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի Հ/Կ նախագահ Մերի Մարգարյանը, «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ «Պարգևիր ժպիտ» բարեգործական նախագծի անվան տակ ինչ-որ մարդիկ դրամահավաքներ են կազմակերպում մարդկանց տներում, սուպերմարկետներում, սրճարաններում և այլ տեղերում: The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ իրենք օգնում են մանկատներին, կարիքավոր երեխաներին բացառապես հագուստի, ուտելիքի, խաղալիքների միջոցով. «Մենք երբեք գումար չենք հավաքել»: Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=36602&l=am%2Fpargevir+gpit+hk-i+anvan+tak+kexc+dramahavaq+e+kazmakerpvum+andamnery+zgushacnum+en+tesanyut]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր