2396 դիտում
14:56 25-07-2014
Հուլիսի 28-ից երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ կտեղադրվեն Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,
2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,
3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,
4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,
5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,
6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,
7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,
8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,
9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,
10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը [b]հորդորում [/b]է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»