211652_close_icon
views-count7996 դիտում article-date 16:51 26-07-2014

ՍՊԸ-ի տնօրենը Mercedes-ով բախվել է «07»-ին. մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում Եղվարդ քաղաքի բնակիչ, 32-ամյա Հարություն Մնացականյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 66 AA 101 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի բնակիչ, 23-ամյա Թեմուր Խալիտովի վարած Վազ 2107 մակնիշի 76 VV 700 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 37-ամյա Աննա Մելոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Հ. Մնացականյանն աշխատում է «Արգրեյն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Մելոյանն աշխատում է «ՎՎ» սրճարանում:

Նմանատիպ նյութեր