Aquadom. Բեռլինի՝ աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը ֆոտոշարք
Բեռլինի Radisson Blu հյուրանոցի նախասրահում է գտնվում աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը՝ Ակվադոմը: Նրա տրամագիծը 11 մետր է, իսկ միայն ապակու բարձրությունը հասնում է 18 մետրի: Ապակու ընդհանուր քաշը 150 տոննա է: Նրանում թափանցիկ վերելակ է տեղադրված,որի մեջ կարող է տեղավորվել մոտ 40 մարդ: Ակվարիումում բնակվում է 2000 տեսակի ձուկ, որոնք լողում են տարբեր խորություններում: Իսկ կերակրում են ձկներին ջրասույզները: