ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ընտանիքի 4 անդամ
ԱՄՆ Յուտա նահանգում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Cirrus SR22 ինքնաթիռը ուղևորվելիս է եղել Դենվերից 270 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք:
Հայտնի է, որ ինքնաթիռում եղել են ընտանիքի 4 անդամներ, ընդ որում՝ 2 երեխա: Բոլորը զոհվել են:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: