Սաակաշվիլիին Վրաստանի գլխավոր դատախազություն են կանչել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանի գլխավոր դատախազություն են կանչել։ Այս հայտնում է BBC-ն՝ հղում անելով գերատոսչության մամլո ծառայությանը։
«Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն էր կանչվել երկուշաբթի ժամը 11-ին՝ հետաքննությանը մասնակցելու համար»,- հայտնել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 24֊ին Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդատվական հատուկ խումբ ստեղծելու մասին հայտարարություն էր արել։ Այն կզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքների քննությամբ։