211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:58 31-07-2014

Բակո Սահակյանը Հադրութի Տող գյուղում հանդիպում է ունեցել ԵՊՀ մի խումբ ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ: Երկրի ղեկավարն ուսանողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ներհայկական կապերին վերաբերող խնդիրներ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին: Բակո Սահակյանը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների հաճախակի այցելություններն Արցախ՝ այն պահանջված համարելով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, նոր ընկերական կապեր հաստատելու տեսանկյունից: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր