211652_close_icon
views-count1925 դիտում article-date 15:48 31-07-2014

Խարդախի հանցավոր գործունեությունից տուժածներին խնդրում ենք արձագանքել

Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ: 2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ: Քննության ընթացքում Էդուարդ Խաչատրյանի գտնվելու վայրը չէր պարզվել: Նույն թվականի դեկտեմբերի 5–ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: 2014 թ. հունիսի 25-ին Խաչատրյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ ևս, որոնց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր