Տագանրոգում երեխան ընկել է 5-րդ հարկից և տեղում մահացել
Տագանրոգում 2-ամյա երեխան ընկել է բնակարանի 5-րդ հարկից: Պարզվել է, որ տղան բարձրացել էր պատուհանի գոգին և հակամիջատային ցանցի վրա հայտնվելով, դուրս ցատկել պատուհանից: Այս մասին է հայտնում Российская газета-ն:
Ստացված վնասվածքներից երեխան տեղում մահացել է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ողբերգության հանգամանքները ճշտվում են: