1339 դիտում
13:02 01-08-2014
Հեռախոսի հակալրտեսային չիպի պատճառով Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել նախարարներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել նախարարներին՝ հեռախոսի հակալրտեսային չիպի պատճառով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Bild հրատարակությանը:
Խնդիրն այն է, որ նախարարները և կանցլերը ստացել են հեռախոսներ, որոնք անհամատեղելի են իրար հետ:
Կանցլերը հեռախոսը փոխելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ ԱԱԾ-ն գաղտնալսում է Մերկելի զանգերը: ԶԼՄ-ների տվյալներով, կանցլերը օգտագործում է հեռախոս, որը համալրված է 2,5 հազար եվրո արժողությամբ չիպով: Այն թույլ է տալիս ապակոդավորել հեռախոսային խոսակցությունները և տեքստային նամակները մեկ պայմանով. տվյալ չիպը պետք է տեղադրված լինի երկու զրուցակիցների հեռախոսներում, իսկ հակառակ դեպքում կապ չի հաստատվի:
Լրտեսական սկանդալից հետո կանցլերը որոշել է օգտվել վերոնշյալ չիպից, սակայն շտապողականության արդյունքում կանցլերը և նախարարները ստացել են միմյանց հետ անհամատեղելի հեռախոսներ:
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
11:34 08-02-2014
Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը
1954 դիտում
22:14 11-03-2014
Անգելա Մերկելը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում համարել է անեքսիա
2188 դիտում
18:57 05-04-2014
Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը
Այս բաժնից
910 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1183 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1087 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել