Դիեգո Լոպեսը կհեռանա «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը այս ամռան ընթացքում կհեռանա «Աքրայական ակումբից», հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Առաջիկա երկուշաբթի օրը մադրիդյան ակումբը պայմանագիր կկնքի Կոստա Ռիկայի հավաքականի և «Լևանտե» դարպասապահ Կեյլոր Նավասի հետ, ով դարձավ ավարտված աշխարհի առաջնության լավագույն դարպասպահներից մեկը:
Այդ առթիվ «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է բաժանվել Դիեգո Լոպեսից, ում պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Սպասվում է, որ կողմերը երկկողմ համաձայնությամբ կխզեն պայամանագիրը:
Լոպեսի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակո»-ն: