Դիեգո Լոպեսը իրեն համարում է «Ռեալ»-ի լավագույն դարպասապահը
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը իր դժգոհությունն է հայտնել ակումբի ղեկավարությանը ` իր ծառայություններից հրաժարվելու համար, հայտնում է Goal.com-ը:
«Արքայական ակումբի» ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Դիեգո Լոպեսը նշել է.
«Ես այստեղ լավագույն դարպասպահն եմ և դա Ձեզ հայտնի է: Սակայն Դուք կարող եք անել այն, ինչ ուզում եք»:
Հավելենք, որ օրեր առաջ թիմի կազմը համալրեց Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը: