Դիեգո Լոպեսը և Ալեքսը վնասվածքներ են ստացել
«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը և պաշտպան Ալեքսը Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Պարմա»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածքներ են ստացել: Այդ մասին խաղից հետո հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին, սակայն իտալացի մասնագետը չի հստակեցրել վնասվածքների բնույթը և ապաքինման ժամանակահատվածները:
Նշենք, որ վերոնշյալ խաղացողները չէին կարողացել շարունակել հանդիպումը: