211652_close_icon

Չինաստանում 65 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

views-count1390 դիտում article-date 09:46 02-08-2014
Պայթյունի արդյունքում Չինաստանում 65 մարդ է զոհվել, ավելի քան 130 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին է հայտնում LifeNews-ը: Արևելյան Չինաստանի Կունշան քաղաքում՝ երկաթի գործարանում, այսօր՝ օգոստոսի 2-ին, հզոր պայթյուն է գրանցվել: Պայթյունի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները:

Նմանատիպ նյութեր