Չինաստանում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ
Չինաստանի Հունան գավառում հրավառությունների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 6 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Պայթյունն որոտացել է տեղական ժամանակով ժամը 15․00֊ին Լիլին քաղաքային շրջանում։ Դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում։