211652_close_icon
views-count12426 դիտում article-date 11:45 03-08-2014

Ամուսնու դավաճանության պատճառով կինը երեխայի հետ ցած է նետվել 9-րդ հարկից

Ամուսնու դավաճանության պատճառով կինը երեխայի հետ ցած է նետվել 9-րդ հարկից: Կենտրոնական Ասիայի քաղաքացին մեկ անգամ չէ, որ սպառնացել է ամուսնուն ինքնասպան լինել և սպանել երեխային, եթե ամուսինը չփոխի իր վերաբերմունքը: Այս մասին է հայտնում LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Զվենիգորոդսկոյ թաղամասում: 2-ամյա երեխան, որի հետ կինը ներքև է ցատկել, հրաշքով ողջ է մնացել, սակայն բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կինը տեղում մահացել է: Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր