9864 դիտում
12:44 03-08-2014
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
նցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին են հայտնում ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Նմանատիպ նյութեր
8571 դիտում
14:50 03-08-2014
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արծրուն Հովհաննիսյան
2554 դիտում
09:59 30-10-2015
Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
2690 դիտում
14:21 11-07-2020
Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով 1800 կրակոց. Արցախի ՊԲ
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»