Քննարկվել և հստակեցվել են 2014-2015 թթ. ընթացքում Հայաստանում և Ռուսաստանում նախատեսվող ցուցահանդեսային ծրագրերը
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. հուլիսի 30-31-ը Հայաստանում էին ՌԴ մշակույթի նախարարի խորհրդական, Ռուսաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և ՌԴ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Զավեն Մուսայելյանը:
Այցը պայմանավորված էր ս. թ. փետրվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Մոսկվա կատարած գործուղման արդյունքներով, ինչպես նաև Ռուսաստանի պատմության պետական թանգարանում 2015 թ. Հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմամբ:
Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ և հանդիպել վերոնշյալ հաստատությունների տնօրինության հետ: Հուլիսի 31-ին կայացել է հադիպում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել և հստակեցվել են 2014-2015 թթ. ընթացքում Հայաստանում և Ռուսաստանում նախատեսվող ցուցահանդեսային ծրագրերը: