1216 դիտում
11:55 11-08-2014
Ես ձեր կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ. Երևանի քաղաքապետը՝ ՀՀԿ երիտասարդներին
ՀՀԿ Կենտրոն և Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։ Այս մասին է տեղեկացնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը:
ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձևաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր տարածքային կազմակերպությունների երիտասարդների համատեղ հանդիպումները խորացնում են համագործակցությունն ու ավելի արդյունավետ են։ Կարեն Ավագյանը շեշտել է, որ ՀՀԿ-ն կուսակցական աշխատանքում մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ կադրերի առաջխաղացմանը։ Մասնավորապես, վերջին համագումարի ընթացքում որոշ տարածքային կազմակերպությունների ԵԿ անդամներ իրենց կառույցների ներկայացմամբ դարձան ՀՀԿ խորհրդի անդամներ։ Քննարկելով որոշ կուսակցական հարցեր՝ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարը շեշտել է, որ տարածքային կազմակերպությունների հետ բոլոր պայմանավորվածությունները պահվում և կատարվում են։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով երիտասարդներին, նշել է նրանց մեծ դերն ինչպես կուսակցական աշխատանքում, այնպես էլ մասնագիտական ոլորտներում, որոշումների կայացման հարցում։ Սակայն, այդուհանդերձ, ըստ քաղաքապետի՝ ձեռք բերածով բավարարվել պետք չէ. ամեն օր պետք է դնել նոր խնդիրներ և հաջողությամբ լուծել դրանք։ Նա կարևորել է կուսակցական գործունեության մեջ երիտասարդների ազնվությունն ու նվիրվածությունը, ինչն արդյունավետ աշխատանքի առաջին գրավականն է։ «Ես երիտասարդների կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ։ Այսօր երիտասարդներին տրված հնարավորությունները մեծ են, սակայն շատ բան ձեզնից է կախված։ Չպետք է խուսափել առաջին կարգի մասնագետի կամ ցածր պաշտոնների աշխատանքից։ Պետք է ձեր աշխատանքը սկսեք ինչ-որ կետից և ընթացքում ձեր կարողությունների, նվիրվածության շնորհիվ առաջ ընթանաք»,- նշեց քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը պատասխանել է նաև երիտասարդ կուսակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մայրաքաղաքի կանաչապատման, տրանսպորտի, կառուցապատման, Էրեբունի-Երևան տոնախմբության նախապատրաստական աշխատանքներին։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ աշնանը հրավիրվելիք համաժողովի ընթացքում ներկայացվելու է մինչև 2025թ. Երևան քաղաքի զարգացման ծրագիրը, որտեղ ներկայացված են մայրաքաղաքի խնդիրներն ու դրանց լուծումները։
ՀՀԿ երիտասարդների հետ խոսելով վերջին օրերին սահմանին արձանագրված լարվածության մասին՝ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք նույնպես գնալու են դիրքեր։ «Մենք պահելու ենք մեր սահմաններն ու փոխանցենք այն մեր երեխաներին,- նշել է քաղաքապետը՝ իրեն ու իր կուսակիցներին քննադատողներին ասելով,- կյանքը ցույց կտա, թե ով է իրականում զինվորի ու բանակի կողքին»։
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
14:19 16-05-2020
Մենք ձեզնից մեկն ենք․ վարչապետը տիկնոջ՝ ղեկը անչափահասին վստահելու համար տուգանքի ենթարկվելու մասին
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»