Հյուսիսային Կալիֆորնիայում կայծակի հարվածներից հրդեհներ են բռնկվել
ԱՄՆ֊ի հյուսիսային Կալիֆորնիա նահանգում կայծակի հարվածների հետևանքով մի քանի հրդեհներ են բռնկվել։ Ինչպես հայտնել է Մենդոսինո շրջանի հրշեջ ծառայությունը, կրակը 1 օրվա ընթացքում հրդեհը ընդգրկել է 4 հազար հա տարածք։
Ըստ նահանգային իշխանությունների տվյալների՝ Կալիֆորնիայում 2 շաբաթվա ընթացքում մոլեգնող հրդեհն այրել է 52 հազար հա անտառային տարածք։ Հրդեհի մարման աշխատանքներում 2,2 հազար հրշեջներ են ընդգրկված, ինչպես նաև՝ ավիացիան։
Նշենք, որ հյուսիսային շրջաններից մի քանի հազար մարդ է տարհանվել։