4238 դիտում
15:44 25-01-2017
Բանգլադեշում 1 մլն արմավենի կտնկվի՝ պաշտպանելու համար բնակչությանը կայծակի հարվածներից
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել երկրում արմավենիներ տնկելու մասին, որը նպատակ է հետապնդում բնակչությանը հաճախակի առաջացող հզոր կայծակների հարվածներից պաշտպանելու, հայտնում է Phys.org պորտալը։
Ընդհանուր հաշվով՝ տնկվելու է 1 մլն ծառ։
2016 թվականին, պաշտոնական տվյալներով՝ կայծակների հարվածներից Բանգլադեշում մահացել է 200-ից ավելի մարդ, որոնցից 82-ը՝ 1 օրում։ Փորձագետները գտնում են, որ տվյալները սխալ են և զոհերի թիվն իրականում ավելի շատ է եղել։ Պատճառն այն է, որ գյուղական համայնքներում ոստիկանությանը այդ դեպքերի մասին սովորաբար չեն իրազեկում։
Կառավարությունը մշակել է միջոցառումների ցանկ, որոնց միջոցով հնարավոր կլինի էապես կրճատել մահերի թիվը, և դրանցից առաջնայինն էլ համարում է ծառերի տնկումը։
Բարձր ծառերն այդ երկրում գնալով չորանում են և հիմնական պատճառն այն է, որ առաջինն են կայծակներից ստացած էլեկտրական հոսանքն ընդունում։
Նմանատիպ նյութեր
4830 դիտում
11:17 15-05-2016
Բանգլադեշում վերջին 2 օրերին կայծակի հարվածից 5 տասնյակից ավելի մարդ է մահացել
1464 դիտում
21:58 12-08-2014
Հյուսիսային Կալիֆորնիայում կայծակի հարվածներից հրդեհներ են բռնկվել
7230 դիտում
12:10 28-06-2020
Հնդկաստանում մեկ օրում կայծակի հարվածներից 107 մարդ է մահացել
Այս բաժնից
874 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
730 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
757 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում