Հնդկաստանում մեկ օրում կայծակի հարվածներից 107 մարդ է մահացել
Հնդկաստանում մեկ օրում կայծակի հարվածներից 107 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով The Times of India պարբերականին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 83 մարդ մահացել է Բիխար նահանգում, 24-ը՝ Ութար Պրադեշում:
Մահացածների մեծ մասը կայծակի ժամանակ գտնվել է դաշտում՝ աշխատանքներ կատարելիս:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ մահացածների հարազատներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: