211652_close_icon
views-count12774 դիտում article-date 15:25 19-08-2014

Կադիրովի հեռախոսի պատճառով ողջ գիշեր 1000-ից ավելի մարդ է հարցաքննվել

Օգոստոսի 16-ին Չեչնիայի Հանրապետության Շալինի շրջանի Գերեմչուկ գյուղում տեղի է «Շիրա Յուրթ» ճարտարապետական-հնագիտական թանգարանի պաշտոնական բացումը, որին ներկա է գտնվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Ինչպես հայտնում է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը, միջոցառման ժամանակ Կադիրովը կորցրել է իր բջջային հեռախոսը: Իսկ 16-ի լույս 17-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները հարցաքննության են կանչել 1000-ից ավելի մարդու, ներառյալ՝ երեխաների: Կադիրովի հեռախոսի անհետանալու մասին հայտարարվել է բարձրախոսով, իսկ միջոցառումից հետո երեկոյան միջոցառման մասնակիցների մեծ մասը կանչվել է ոստիկանություն՝ հարցաքննության, սակայն մինչև հիմա Կադիրովի հեռախոսը չի գտնվել:

Նմանատիպ նյութեր