Սալահը Ռամզան Կադիրովի պատճառով ցանկանում է հեռանալ Եգիպտոսի հավաքականից
Եգիիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահը մտադիր է լքել թիմը՝ Չեչենական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Եգիպտացիները Չեչնիայում են հանգրվանել:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը այս շաբաթ հանդիպել էր 26-ամյա ֆուտբոլիստի հետ և նրան շնորհել հանրապետության պատվավոր քաղաքացու կոչում:
Սալահը գտնում է, որ իր անուննը օգտագործել են: Նա չի ցանկանում ֆուտբոլի հետ կապ չունեցող պատմությունների մեջ ներքաշվել, կամ էլ օգտագործվել ինչ որ մեկի քաղաքական շահերի համար:
Հիշեցնենք, որ եգիպտացիներն արդեն կորցրել են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը ԱԱ-2018-ում և հունիսի 25-ին կանցկացնեն վերջին հանդիպումը Սաուդյան Արաբիայի հետ: