Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է նրա գրած վերջին նամակը
Հրապարակվել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գրած վերջին նամակի տեքստը, երբ նա դեռ գտնվում էր գերության մեջ:
Նամակը հրապարակել են Ֆոուլիի ազագականները, այն տեղադրվել է լրագրողի ընտանիքի Facebook-յան էջում: Իր նամակում Ֆոուլին խոսում է այն մասին, որ հիշում է ընտանիքի հետ հիանալի ժամանակ անցկացնելու մասին, որպեսզի չմտածի այն իրավիճակի մասին, որում նա հայտնվել է:
Լրագրողը նաև գրել է, որ ընտանիքի ու ընկերների մասին երազանքներն իրենից վանում են գերության մասին մտքերն ու այդպիսի պահերին սիրտը լցնում երջանկությամբ: Նամակում Ֆոուլին հիշատակել է իր կյանքի տարբեր դրվագներ: Օրինակ, թե նա ինչպես է մանուկ ժամանակ խաղացել իր եղբայրների ու քույրերի հետ, հոր հետ գնացել խանութ և հեծանիվ քշել մոր հետ: Ամերիկացին նաև պատմել է, որ զինյալների մոտ գերի ընկած բոլոր անձինք ուրախանում են, երբ գերիներից որևէ մեկին ուղարկում են տուն՝ դրա հետ մեկտեղ կարոտով սպասելով, թե երբ է գալու ազատ արձակվելու իրենց հերթը: Նա հավելել է, որ իր հետ նույն շինությունում գերի է պահվում ևս 17 մարդ:
Ֆոուլիի խոսքերով՝ գերիները միմյանց հետ զրուցում են սպորտի, ֆիլմերի ու առօրյա կյանքի մասին: Բացի այդ, նրանք շախմատ են խաղում: Ջեյմս Ֆոուլիին Սիրիայում մահապատժի են ենթարկել նախորդ շաբաթ: