211652_close_icon
views-count1257 դիտում article-date 15:26 26-08-2014

Կանադան մտահոգ է Արկտիկայում Ռուսաստանի ռազմական պոտենցիալի ընդլայնման կապակցությամբ

Կանադան մտահոգ է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական պոտենցիալն Արկտիկայում և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր շահերն այնտեղ: Այս մասին դանիական Berlingske թերին տված հարցազրույցում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը: Նա հավելել է, որ Կանադան պատրաստվում է պաշտպանել Արկտիկայում իր ինքնիշխանությունը, և եթե կարիք լինի, ապա կդիմի ուժի կիրառման: Բերդը, սակայն, հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ չի համարում, թե սկսվել է նոր «Սառը պատերազմ»: Դրա հետ մեկտեղ Կանադան կարծում է, թե Ռուսաստանը հակված չէ բանակցությունների: Ռուսաստանն ու Կանադան խնդիրներ ունեն Արկտիկայում շելֆի սահմանազատման հարցում:

Նմանատիպ նյութեր