Իրանի զինված ուժերն անօդաչուներով զորավարժություններ կանցկացնեն
Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 23-նոյեմբերի 21-ը անօդաչու թռչող սարքերով զորվարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադիր-գեներալ Քումարս Հեյդարին:
Իրանցի գեներալը նշել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի զորավարժություններն անցկացնելու վայրը: Ավելի վաղ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ահմադ Ռըզա Փուրդիստանը հայտարարել էր, որ զորավարժությունները հավանաբար կանցկացվեն երկրի կենտրոնական նահանգներից մեկում:
Նշենք նաև, որ նախօրեին Իրանը հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության սպառազինություն՝ դիպուկահար հրացան և հրետանային հաուբից (հրետանային ռազմատեխնիկայի մաս, որն ի տարբերություն հրանոթի արկը նետում է գրեթե հորիզոնական անկյան վրա):