211652_close_icon
views-count951 դիտում article-date 14:26 27-08-2014

ԵՄ-ը ողջունում է Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ` ԵՄ-ը ողջունում է Կահիրեում իսրայելցիների և պաղեստինցիների միջև հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հուսով է, որ այն կայուն կլինի: «Մենք ջերմորեն ողջունում ենք Կահիրեում ձեռք բերված հրադադարը, որը պետք է լինի կայուն և կոչ ենք անում բոլորին ենթարկվել վերջինիս պայմաններին: ԵՄ-ը պատրաստ է նպաստել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, ինչպես որ օգոստոսի 15-ին ասվել է ԵՄ արտգործնախարարների կողմից»: Նշենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև անժամկետ հրադադարի նախաձեռնողը Եգիպտոսն է: Սկզբում նրան կողմ էր պաղեստինյան կողմը, ապա նաև` հրեական կողմը:

Նմանատիպ նյութեր