Ռամզան Կադիրովը ողջունել է Դոնբասում հրադադարի հաստատումը
Չեչնիայի հանրապետության նախագահը դրական է գնահատել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարումը:
Նա ասել է.
«Մենք ողջումնում ենք կրակի և ռազմական գործողությունների դադարումը Դոնբասում: Կուզենայի հույս ունենալ, որ Ուկրաինայի իշխանությունները վերջապես իրականում կդադարեցնեն անիմաստ և արյունահեղ պատերազմը, ի շահ ժողովրդի անվտանգության, և որ ժողովրդի շահերը վեր են Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերից: Մեզ ծանոթ է խաղաղ ժողովրդի ցավն ու տանջանքները, քանի որ ինքներս անցել ենք պատերազմի ավերածություններով՝ հրահրված արևմտյան դրածոների կողմից: Նման խնդիրների համար ռազմական լուծումներ պետք չեն: Մաղթում ենք, որ հրթիռները վերջապես դադարեն գործելուց և միշտ խաղաղություն տիրի»: