1359 դիտում
14:37 29-08-2014
Մեկամսյա հատուկ դասընթացներ` դպրոցականների համար
Սեպտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը կդիմավորի խստացված ծառայությամբ: Նախկինում տասնօրյա էր, հետո մեկամսյա, այս տարի Ոստիկանապետի հրամանով` ոստիկանության հատուկ հսկողությունը դպրոցամերձ ճանապարհներին կտևի մինչև հոկտեմբերի 1-ը, իսկ աշխատանքները սկսվել են նախորդ տարիների համեմատ շատ ավելի շուտ` օգոստոսի 25-ից:
Տարբեր օրերի տարբեր դպրոցներում մեկամսյակի ընթացքում ՃՈ տեսուչները հատուկ ձեռնարկներով դասընթացներ կանցկացնեն երեխաների համար: Գրքույկները նախորդ ուսումնական տարվա ավարտին են պատրաստվել, հասցրել են ներկայացնել 30 դպրոցներում, ոստիկանության ուսումնական ծրագիրը կշարունակվի մյուս բոլոր դպրոցներում:
Ուսումնական տարվա սկզբին ոստիկաններն անվտանգություն կապահովեն ոչ միայն Երևանի դպրոցներում: Մարզային ուսումնական հաստատությունները նույնպես հսկողության տակ են:
2013-ին սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դպրոցների հետ կապված ՃՏՊ-ներ չեն գրանցվել: Ընդհանուր տարվա կտրվածքով մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել 29 պատահար, որի ժամանակ զոհվել է 1, վիրավորվել` 30 երեխա:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32954]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1920 դիտում
21:35 10-12-2019
Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները դասընթացներ են կազմակերպել դպրոցականների համար
963 դիտում
12:25 06-09-2014
Կմեկնարկի իրավական թեմաներով մեկամսյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար
1140 դիտում
16:24 09-03-2015
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան
Այս բաժնից
751 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
739 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)