211652_close_icon
views-count1522 դիտում article-date 13:57 01-09-2014

Իրաքը ստացել է ռուսական հարվածային ուղղաթիռներ

АРМС-ТАСС-ը հաղորդում է, որ ռուսական Ми-28НЭ «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռների հերթական խմբաքանակը հասցվել է Իրաք: Այս մասին է վկայել Իրաքի ՊՆ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունը: Դրանում նշված է, որ այդ ուղղաթիռները կօգտագործվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Իրաքի զինված ուժերի գեներալներից մեկը հայտարարել է, որ վերջին շրջանի ռազմական գործողությունների ժամանակ Իրաքի զինված ուժերը զգացել են տվյալ տիպի ուղղաթիռների մեծ կարիք: Սպան ընդգծել է, որ Ми-28НЭ ուղղաթիռն օժտված է անհրաժեշտ կրակային հզորությամբ և ունակ է շուրջօրյա ռեժիմով իրականացնել մարտական առաջադրանքներ: Նրա խոսքերով՝ տվյալ մեքենաները կարող են օգտագործվել ոչ միայն մարտի ժամանակ, այլև՝ շրջափակման մեջ պահվող շրջաններին օգնություն հասցնելու համար: Գեներալը, սակայն, չի հայտնել, թե Իրաքը որքան Ми-28НЭ է ստացել: Ամենայն հավանականությամբ, Իրաքին հատկացվել է առնվազն 3 հատ Ми-28НЭ ուղղաթիռ: Իրաքի ու Ռուսաստանի միջև 4.2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքը ստորագրվել է 2012 թվականին:

Նմանատիպ նյութեր