211652_close_icon
views-count1532 դիտում article-date 16:18 01-09-2015

Ռուսաստանը հարվածային ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ուղարկել Սիրիա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Սիրիա են ուղարկվել ռուսական կործանիչներ: Այդ մասին հայտնել է իսրայելական Ynetnews-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ ռուսական ավիատեխնիկան արդեն գտնվում է Դամասկոսի մերձակայքում, որը վերահսկվում է կառավարական ուժերի կողմից և առաջիկա շաբաթների ընթացքում Սիրիայի տարածքում գտնվող ռուսական զինուժի թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի: Նրանց թվում են խորհրդականներ, ինժեներներ, թիկունքայիններ, ԶՀՀ-ների մասնագետներ և մարտական ավիացիայի օդաչուներ:

Նմանատիպ նյութեր