Էրդողանը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիստների կիրառած մեթոդների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատաղեցրել է Գերմանիայում թուրք նախարարների մասնակցությամբ ծրագրված միջոցառումներն արգելելու գերմանական իշխանությունների որոշումը, հայտնում է Deutche Well-ը։
Էրդողանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ այդ որոշումը ոչնչով չի տարբերվում նացիստների մեթոդներից։ Միջոցառումներին պետք է մասնակցեին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Հիշեցնենք, որ թուրքական հանրահավաքներն արգելվել էին 3 քաղաքաներում։
Միևնույն ժամանակ առաջիկա օրերին Գերմանիա է այցելելու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն։ Մարտի 7-ին նա մեկնելու է Համբուրգ, իսկ հաջորդ օրը հանդիպելու է իր գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ։