Մալայզիան և Ավստրալիան 60 միլիոն դոլար կհատկացնեն Boeing 777-ի որոնման աշխատանքների շարունակության համար
Մալայզիան և Ավստրալիան յուրաքանչյուրը 60 միլիոն դոլար կհատկացնեն Boeing 777-ի որոնման աշխատանքների շարունակության համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավստրալիան նաև պլանավորում է հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ մարտյան աղետի զոհերի, երբ մալայզիական ինքնաթիռը Պեկին ուղևորվելիս անհետացել էր:
Ավստրալիայի վարչապետի խոսքերով՝ դա հնարավոր կլինի անել ուղևորների և անձնակազմի հարազատների համաձայնությամբ:
Ավելի վաղ Մալայզիայի Տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ մասնագետները Հնդկական օվկիանոսի 60 հազար մետր քառակուսու տարածքում հստակեցրել են 58 կետ, որտեղ կշարունակվեն որոնողական գործողությունները: