211652_close_icon

Իսլամականների դեմ պատերազմ մղելու համար Օբամային անհրաժեշտ չէ Կոնգրեսի թույլտվությունը

views-count1847 դիտում article-date 12:03 10-09-2014
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Կոնգրեսի թույլտվությունը՝ «Իսլամական պետության» դեմ պատերազմելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բոյները կողմ է արտահայտվել Օբամայի նախաձեռությանը՝ կապված Իրաքի անվտանգության ուժերի և սիրիական ընդդիմության մի շարք զինված խմբերի արդյունավետությունը բարձրացնելու հետ: Բոյները հասկացնել է տվել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է պատերազմել իրենց դեմ, և ինչպես վկայել է Սիրիայի փորձը, որքան իրենք ավելի երկար են սպասում, այնքան ավելի բարդ է դառնում ընտրություն կատարելը:

Նմանատիպ նյութեր