997 դիտում
15:40 11-09-2014
Փարիզյան դատարանն արդարացրել է Femen-ի ակտիվիստուհիներին
Փարիզյան դատարանը հանել է մեղադրանքները Femen շարժման 9 ակտիվիստուհիների նկատմամբ, որոնց մեղադրում էին Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը վնասելու մեջ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ 250-500 եվրո պայմանական տուգանք են ստացել տաճարի երեք պահապանները (անվտանգության աշխատակիցները): Դատավորը վճռել է, որ նրանք ձերբակալման ժամանակ ավելորդ կոշտություն են ցուցաբերել աղջիկների նկատմամբ:
Femen-ի այդ ակցիան անցկացվել էր 2013 թվականի փետրվարի 12-ին՝ այն բանից մեկ օր անց, ինչ գահից հրաժարվեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը: Femen-ի ակտիվիստուհիներն այն ժամանակ տաճարում վանկարկել էին «Ո՛չ հոմոֆոբիային», «Պապն այլևս չկա», «Հաջողություն Բենեդիկտոս»:
Դատարանում նրանք վստահեցրել են, որ իրենց ձեռքի փայտերը փաթաթված են եղել գործվածքով՝ տաճարի զանգերը չվնասելու համար: Դատախազությունը պահանջել է նրանց տուգանել 1500 եվրոյով, սակայն դատավորը բավարար չի համարել ապացույցները:
Նմանատիպ նյութեր
8642 դիտում
21:45 27-11-2017
Թուրքական դատարանն արդարացրել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին
1180 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը