1595 դիտում
17:42 12-09-2014
24-ամյա Անուշը 3 տղամարդու մեղադրել է «Ոսկե Գավաթ» հյուրանոցի համարներից մեկում իրեն ազատությունից զրկելու մեջ
24-ամյա Անուշ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ստորագրությամբ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր հաղորդման տրամադրված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին տվել է հաղորդում այն մասին , որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ոսկե Գավաթ» հյուրանոցի համարներից մեկում, որտեղ նրանք` նախաքննությամբ պարզված Սեյրան Գալստյանը, Վահե Ղուկասյանը և Նարեկ Ղուշչյանը իրեն փակել են սենյակում, չեն թողել այնտեղից դուրս գա, կատարելով սուտ մատնություն, վերջիններիս մեղադրել է իրեն ապօրինի ազատությունից զրկելու` միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իարավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»