1528 դիտում
12:35 13-09-2014
Մամիկոն Խոջոյանի դուստրը դեմ է, որ հայկական կողմը ադրբեջանցի գերիներին առանց փոխանակումների հետ վերադարձնի
Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դուստրը ամեն անգամ հոր վերքերը հիշելիս պատրաստ է ցանկացած վայրկյան մեկնել պատերազմի դաշտ, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտության դեպքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը:
Նա նաեւ նշեց, որ դեմ է, որ Հայաստանը ադրբեջանցի գերիներին առանց փոխանակման վերադարձնի ադրբեջանական կողմին՝ նկատի ունենալով վերջերս հետ վերադարձված 15-ամյա ադրբեջանցու դեպքը:
«Այն ապրումները, որ մենք ենք տեսել իմ հոր գերության ընթացքում եւ դրանից հետո նրան խոշտանգված վիճակում տեսնելով՝ պետք չէ, որ նրանց այդչափ մարդասիրության արժանացնեն: Ամեն անգամ հորս խեղճացած վիճակը եւ նրա ջանի վերքերը հիշելով իմ կնիկ արմատ հալով պատրաստ եմ գնալ պատերազմի դաշտ՝ կռվելու: Հասկանու՞մ եք, ինչ եմ ուզում ասել: Իսկ եթե այստեղ հայտնված գերիներին հետ են տալիս, գոնե թող փոխանակեն»,- ասաց խոշտանգված նախկին գերու դուստրը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանից խոշտանգված վիճակում Մամիկոն Խոջոյանի գործը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը, ինչպես նաեւ ավելացրել, որ իրենք գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր Մամիկոն Խոջոյանի դուստրը: Հայտնել էինք նաեւ, որ այս տարվա մարտի 4-ին գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ոչ թե բնական մահով է մահացել, այլ ադրբեջանցիներն են նրան սպանել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա դուստրը: Հ. Խոջոյանը նշել էր, որ հորն Ադրբեջանում դիզվառելիք են ներարկել, ինչի ընթացքում օրգանիզմը քայքայվել ու մահվան պատճառ է դարձել: Մինչեւ այդ էլ տիկին Հեղինեն ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
2118 դիտում
11:35 06-03-2014
Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը լավ չէ. նրան Երևան կտեղափոխեն
2131 դիտում
13:53 06-03-2014
Կազմակերպվում է բժշկական կոնսիլիում՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար
1645 դիտում
19:14 06-03-2014
Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վերքեր և սալջարդեր
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում