Դոնբասում հրադադարը ամենից շատ պետք է ՌԴ-ին. Կուդրին
Դոնբասում հրադադարը պետք է հակամարտության բոլոր կողմերին, բայց ամենից շատ՝ ՌԴ-ին, որը Ուկրաինայի դեմ ագրեսիայի ցուցաբերման պատճառով ռիսկի է ենթարկում սեփական տնտեսությունը: Այս մասին, New York Times-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ֆինանսաների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ով նաև եղել է նախագահ Պուտինի խորհրդականը:
Կուդրինը մասնրամասնել է , որ ՌԴ տնտեսության վրա լրջորեն ազդել են Արևմուտքի կիրառած սահմանափակումները:
Նա ընդգծել է, որ եթե Դոնբասում հրադադարը խախտվի, ապա ԱՄՆ-ը և ԵՄ-ը ոչ միայն չեն հանի պատժամիջոցները, այլ՝ ավելի կսրեն դրանք:
Եթե Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նավթային ընկերությունների նկատմամբ մնան ուժի մեջ, ապա դա խաչ կդնի 2015թ. տնտեսության աճի վրա: