3058 դիտում
11:22 15-07-2015
Գյումրիի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու դիմաց արագ սուրճի պատրաստման մեքենա է դրվել. «Ժամանակ»
Գյումրիի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու դիմաց, որը ոչ միայն գյումրեցիների ու շիրակցիների համար է մեծագույն սրբություններից մեկը, այլ նաև ողջ Հարավային Վրաստանի հայության ու ջավախահայության, և որտեղ պահվում է Ս. Յոթվիրաց Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, մայթի վրա արդեն երկու-երեք օր է, ինչ հայտնվել է արագ սուրճի պատրաստման մեքենա, գրում է «Ժամանակ» թերթը:
«Թե ումն է այդ մեքենան կամ որքանով է մեքենայի տեղադրումը օրինական, պետք է պարզեն իրավապահները և համայնքային իշխանությունները: Սակայն միաժամանակ կարևոր է նաև այն, թե որքանով է պատշաճ ու բարոյական եկեղեցու հարակից տարածքը բիզնեսի կետի վերածելը, արդեն յուրաքանչյուրի խղճի ու բարոյականության հետ կապված գործ է»,-հավելել է թերթը` նշելով, որ այդպիսով հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսի ու իրավապահների ուշադրությունը այդ փաստի վրա:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
20:34 17-09-2014
Սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ մետաղադրամներ են գողացել, իսկ շենքերից մեկի բակից՝ հեծանիվներ
1439 դիտում
22:45 13-01-2015
Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու Ջրօրհնեքի խաչը վերադարձավ եկեղեցի
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը