Օրինախախտ վարորդը Mercedes-ով բախվում է Մոսկվայի քաղաքապետի ավտոմեքենային. տեսանյութ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ավտոմեքենան Կուտուզովի պողոտայում ավտովթարի է ենթարկվել:
Օրինախախտ վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է մեծ արագությամբ ընթացող քաղաքապետի ավտոշարասյանը:
Այս ամենը արձանագրել են տեսախցիկները: Վթարի հետևանքով վնասվել է քաղաքապետի ավտոմեքենան, շարասյան ամենագնացը և ևս 3 մեքենա:
Սոբյանինը չի տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը: