1111 դիտում
19:50 21-09-2014
Աֆղանստանի նախագահ կդառնա Ֆինանսների նախկին նախարարը
Աֆղանստանի նախագահի թեկնածուներ Աշրաֆ Գանի Ահմադզայը և Աբդուլլա Աբդուլլահը պակտ են ստորագրել իշխանությունը կիսելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայմանագրի համաձայն՝ պետության հաջորդ ղեկավար է դառնում ֆինանսների նախին նախարար Աշրաֆ Գանին: Ակնկալվում է, որ նրա երդմնակալությունը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահական նստավայրում և կհեռարձակվի տեղական հեռուստատեսությամբ:
Աֆղանստանի նախագահի պաշտոնում Գանիի առաջին քայլը լինելու է անվտանգության հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի ստորագրումը: Այն հնարավորություն կտա, որպեսզի 2014թվականից հետո օտար զինվորական կոնտինգենտի մի մասը մնա Աֆղանստանի տարածքում:
Նմանատիպ նյութեր
4104 դիտում
14:14 25-08-2021
Նախկին նախագահ Քարզայը եւ Աբդուլան կմտնեն Աֆղանստանի կառավարման՝ 12 անդամներից բաղկացած խորհուրդ
1612 դիտում
16:59 29-07-2015
Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը կարող է դատարանի առաջ կանգնել
Այս բաժնից
1084 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1090 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին