211652_close_icon
views-count1353 դիտում article-date 23:05 21-09-2014

Գերմանիայում ուսումնասիրում են Սիրիա և Իրաք մեկնած անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը

Գերմանիայում ուսումնասիրում են այն անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, որոնք մեկնել են Սիրիա և Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկական խմբավորման կողմից ռազմական գործողությունների մասնակցելու համար: Գերմանիայի կառավարությունը ներկայումս աշխատում է երկրի տվյալ քաղաքացիների դեմ հնարավոր ամեն տիպի գործողությունների ու ազդեցության միջոցների մշակման ուղղությամբ: Քաղաքացիությունից զրկելը հանդիսանում է ենթադրյալ միջոցներից մեկը, որը կոչված է այդ անձանց ցույց տալու, որ նրանք չունեն հետադարձի ճանապարհ: Գերմանիայի հակահետախուզության տվյալներով՝ սիրիական հակամարտության սկսվելուց հետո այդ երկիր է մեկնել 420 մարդ, որոնց մեծ մասը արդեն իսկ վերադարձել է Գերմանիա: Հակահետախուզությունը չունի կոնկրետ սպառնալիքների մասին տվյալներ:

Նմանատիպ նյութեր