10908 դիտում
21:49 27-07-2017
Սա քաղաքական հետապնդում է. Ուդումաշվիլին՝ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին
«Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելը համարում է քաղաքական հետապնդում: Ուդումաշվիլիի խոսքով, նման ճանապարհով Ուկրաինայի իշխանությունները փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը, «քանի որ վերջինիս կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է»: Այս մասին գրում է aliq.ge-ն:
«Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում ընդդիմության առաջնորդն է, նրա կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է, հետևաբար, այս ամենը տրամաբանական պատասխան ունի՝ նրանք փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է «Ռուսթավի 2»-ի նախկին հաղորդավարը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Սահակաշվիլիին զրկել քաղաքացիությունից՝ հիմնվելով Ուկրաինայի քաղաքացիության մասին օրենքի 9-րդ կետի վրա։
[img]http://shamshyan.com/ups/images/0083130001501177753457833.jpg[/img]
Նշենք նաև, որ այսօր Կիևում ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն Սաակաշվիլիի: Ինչպես հայտնում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28642918.html]«Ազատության»[/url] ուկրաինական ծառայությունը, ցույցին մասսնակցել է 400 մարդ:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
23:05 21-09-2014
Գերմանիայում ուսումնասիրում են Սիրիա և Իրաք մեկնած անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը
7158 դիտում
15:13 27-07-2017
Պարզվել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու պատճառը
12981 դիտում
16:08 30-07-2017
Սաակաշվիլին ապացուցում է, որ իրեն քաղաքացիությունից զրկելու տեղեկանքում իր ստորագրությունը կեղծվել է
Այս բաժնից
1105 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1192 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1069 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ