211652_close_icon
views-count1293 դիտում article-date 20:19 22-09-2014

Սերգեյ Սմբատյանն ու Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին ՀՀ Անկախությանը

ՀՀ Անկախության օրը նշեցին նաև Բեռլինում։ Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թևածեց խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ին համերգ ղեկավարելու համար։ Երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին և հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց հայկական երաժշտությունը։ Ընդ որում, համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։ Սերգեյ Սմբատյանը կարևորեց, որ Բեռլինում, որտեղ հայկական մշակույթի ներկայության որոշակի պակաս կա, մեր երաժշտությունը ներկայացվեց Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկի միջոցով։

Նմանատիպ նյութեր