211652_close_icon
views-count1213 դիտում article-date 15:26 10-09-2014

Ելիզավետա 2-րդը մտադիր չէ խառնվել Շոտլանդիայի անկակության շուրջ ծավալվող վեճին

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը մտադիր չէ խառնվել Շոտլանդիայի անկակության շուրջ ծավալվող վեճին: Միապետի տեսակետից՝ միայն Շոտլանդիայի բնակչությունը կարող է այդ հարցը լուծել: Հաղորդվում է, որ այս հայտարարությունը արվել է մամուլում կատարված այն հրապարակման ֆոնին, ըստ որի թագուհին անհանգստացած է անկախության հանրաքվեի արդյունքում Էդինբուրգի առանձնացման հեռանկարով: Հանրաքվեն տեղի է ունենալու սեպտոմբերի 18-ին:

Նմանատիպ նյութեր