211652_close_icon
views-count6210 դիտում article-date 15:18 29-09-2014

Պատգամավորներն այսօր շփոթված էին եկել ԱԺ. ԱԺ-ում յուրովի արտակարգ իրավիճակ էր ստեղծել

ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հերթական նիստի ընթացքում մի քանի պատգամավորների շփոթմունքի պատճառով սխալ քվեարկություն տեղի ունեցավ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց եւ արդյունքում կրկնակի քվեարկություն անցկացվեց: Իրարանցումը սկսվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցությունից 6 պատգամավոր շփոթվեցին եւ դեմ քվեարկեցին: Արդյունքում՝ «կողմ» քվեարկեց 47, «դեմ»՝ 42 պատգամավոր, ինչն էլ իր հերթին արժանացավ ոչ իշխանական ուժերի ծափահարություններին: Դա դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով հեգնեց նրանց ոգեւորությունը. «Էդքան փոքր հնարավորությունից ո՞նց կարելի է ուրախանալ, եթե ըտենց բաներ կան, հաճախակի անենք, ծափերը ո՞րն էր»: ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունների միջեւ տեղի ունեցած երկար «լեզվակռվից» հետո կրկնակի քվեարկության արդյունքում օրինագծին «դեմ» քվեարկեց 63 պատգամավոր. օրինագիծը չընդունվեց: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր