1540 դիտում
19:49 30-09-2014
Արտակարգ իրավիճակների նախարարություն է այցելել հանրահայտ գիտնական Գարո Մարդիրոսյանը
Սեպտեմբերի 30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ԳԱԱ-ի Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը, ԱԻ նախարարի օգնական Սոֆյա Հարությունյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:
Գարո Մարդիրոսյանը նշեց, որ ցանկանում է իր գիտելիքները, իր հայտնագործությունները և ունեցած կապերը ներդնել հայրենի երկրի շենացմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, հիդրոօդերևութաբանության և սեյսմիկ ոլորտներում, սողանքների դեմ պայքարում, ինչպես նաև քննարկել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերազիննման, սեյսմիկ սարքերի արդիականացման, տիեզերական հետազոտությունների տվյալների օգտագործման վերաբերյալ խնդիրները:
Քննարկման ընթացքում շոշափվել է նաև համաեվրոպական գիտահետազոտական և գիտակիրառական միացյալ նախագծի պատրաստումը, մասնավորապես ընգծվել է երկրի կեղևի շարժը գրանցող սարքավորումների` դեֆորմոգրաֆների կատարելագործման, տեղումների, ջրհեղեղների և սողանքների կանխատեսման սարքերի տեղադրման, ինչպես նաև, սեյսմոգրաֆների աշխատանքի արդիականացման և թվայնացման հարցը, ինչը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել սեյսմոգրաֆների աշխատանքը:
Հայաստան այցելության շրջանակներում պրոֆեսոր Մարդիրոսյանը այցելելու է Գյումրի, նախատեսվում է նաև այցելություն Ստեփանակերտ: Երևանում պրոֆեսոր Մարդիրոսյանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցների համար կանցկացնի սեմինար, որի ընթացքում ներկայացվելու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում Բուլղարիայի փորձը:
Հանդիպման վերջում Գարո Մարդիրոսյանը, նախարարի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում, ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը