211652_close_icon
views-count697 դիտում article-date 10:35 06-10-2014

Երուսաղեմում Շվեդիայի դեսպանին պարզաբանումներ տալու համար կանչելու են Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի իշխանությունները քննադատել են Պաղեստինը՝ որպես պետություն, ճանաչելու Շվեդիայի մտադրությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին: Լիբերմանն ընդգծել է, որ շվեդական կողմի տվյալ հայատարարությունը գնահատում է որպես հապճեպ ու չմտածված քայլ: Լիբերմանը խոստացել է «զրուցելու» համար Իսրայելի ԱԳՆ կանչել Երուսաղեմում Շվեդիայի դեսպանին: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ մտադիր է Պաղեստինը ճանաչել որպես պետություն: Եթե դա տեղի ունենա, ապա Շվեդիան կդառնա նման քայլի դիմած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը: Շվեդիայի այդ մտադրությունը ոգևորություն է առաջացրել Պաղեստինի ինքնավարությունում, որի ղեկավար Մահմուդ Աբբասը Ստոկհոլմի մտադրությունը որակել է որպես «հիանալի ու պատվաբեր»՝ հույս հայտնելով, որ Շվեդիայի օրինակին կհետևեն նաև մյուս երկրները: Պաղեստինյան պետության դե-ֆակտո ճանաչումը 2012 թվականին հավանության է արժանացել ՄԱԿ ԳԱ-ի կողմից, սակայն ԵՄ-ը ցայժմ պաշտոնապես Պաղեստինը չի ճանաչել որպես պետություն:

Նմանատիպ նյութեր